ԻրանՀամայնք

«ԱԼԻՔ»-ը եւ Իսլամական յեղափոխութեան օրերի պայքարն ու թոհուբոհը

Իմամի հետ Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդ Արտակ արք. Մանուկեանի եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցաւ յեղափոխութեան յաղթանակից անմիջապէս յետոյ՝ էսֆանդի 7-ին: Հանդիպումն Իմամ Խոմէյնիի այդ օրւայ ութ ընդունելութիւններից մէկն էր։ Յեղափոխութեան առաջնորդն այս հանդիպումների միջոցով ժողովրդի տարբեր շերտերի համար մատնանշում էր համակարգի հիմնական խնդիրները:
Այս հանդիպումները, ցոյց տւեցին, որ ոչ միայն Իրանի մուսուլման ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը, այլեւ կրօնական փոքրամասնութիւնները եւս տօնում են իրենց երկրի պատմական յաղթանակը եւ պատրաստ են կիսել ժողովրդի տառապանքներն ու ուրախութիւնները:
Յաղթանակի 15-րդ օրը Իսլամական յեղափոխութեան առաջնորդը, ոչ թէ պալատում, այլ դպրոցի համեստ սենեակում է հաստատւել, որտեղ ընդունել է նաեւ իրանահայ համայնքի պատւիրակութեանը։
Սրբազան Հայրն այս հանդիպմանը մի գրութիւն է փոխանցել յեղափոխութեան առաջնորդին, որում ասւած էր, որ բոլորս Իրանի զաւակներն ենք եւ սա պայքար էր երկիրը թալանից, գաղութատիրութիւնից եւ բռնակալութիւնից փրկելու համար:

(Նիւթը «Քէյհան» օրաթերթի արխիւից)

Յեղափոխութեան յաղթանակի 15-րդ օրը Իմամ Խոմէյնին իրանահայ համայնքի ներկայացուցիչներին ընդունելով, ընդգծեց. «Յարգւած են լինելու կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները: Նրանք մեր բնակչութեան ազգերից մէկն են, մեր երկրի ժողովուրդը: Եւ իսլամական իշխանութեան ներքոյ նրանք հպարտօրէն ապրելու են ազատ եւ վայելելու են իրենց բարեկեցիկ կեանքը»:


Արքեպիսկոպոս Արտակ Մանուկեանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներին է ընդունել Բազարգանը:

«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրականը՝ երկրի տպագիր մամուլի յայտարարած գործադուլին միանալու կապակցութեամբ։
Մամուլի 62-օրեայ գործադուլը տեղի ունեցաւ ցոյցերի դէմ երկրի զինւած ուժերի միջամտութեան պատճառով: Գործադուլն աւարտւեց Իմամ Խոմէյնիի ուղերձով 1357 թւականի դէյի 17-ին։

Թերթիս ժամանակի գլխաւոր խմբագիր Հրայր Խալաթեանը՝ «ԱԼԻՔ»-ի իր աշխատասենեակում: Իսլամական Յեղափոխութեան յաղթանակից յետոյ խորհրդարանական առաջին ընտրութիւններում նա ստանձնեց Թեհրանի եւ երկրի հիւսիսային իրանահայութեան իրաւունքները պաշտպանելու մանդատը: Խալաթեանը յայտնի է նաեւ խորհրդարանում արտասանած իր կրակոտ ճառերով: Իրանի ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների իրացման հարցում եւս անգնահատելի դեր է ունեցել նա:
Նա անզուգական դեր է ունեցել նաեւ իրանահայ լրագրութեան եւ մամուլի ասպարէզում:
Մինչեւ յեղափոխութեան յաղթանակը, ինչպէս իրանցի շատ մտաւորականներ, նա բազմիցս ձերբակալւել էր:

Դրւագ վիրաւորներին օգնութիւն ցուցաբերելու եւ քաղաքացիական հնարաւոր կռիւների համար կենտրոն ու յենակէտ ստեղծելու թեհրանահայերի աշխատանքներից: «ԱԼԻՔ»-ն իր այդ համարի առաջին էջով հրապարակել էր թեհրանահայերին համակարգող յանձնախմբի անձանց անուններն ու հեռախօսահամարները, որպէսզի քաղաքի հայաբնակ կենտրոններում տեղակայւած հայ ակտիւիստներին հնարաւոր լինի ժամանակին դէպքի վայրում յայտնւելով օգնութիւն ցուցաբերել: Միաժամանակ պոտենցիալ զանգահարողներին խորհուրդ է տրւել խուսափել անկարեւոր թւացող զանգերից:
Իմամի հետ հանդիպման լուրի հետ միասին, «Ալիք»-ի նոյն համարի առաջին էջի երկրորդ լուրը Լիբանանում սկիզբ առնող հակամարտութիւնների ու իրադարձութիւնների մասին էր: Լուրում նշւած է, որ իրանցի յեղափոխականների ցոյցերի հետ միաժամանակ Լիբանանում արեւմտամէտ ուժերն ու սիոնիստական ռեժիմի կամակատարները լարւածութիւն են մտցրել քաղաքական դաշտում: Այսպիսով Լիբանանում սկսիզբ էր առնում 15-ամեայ քաղաքացիական պատերազմը:
Լիբանանահայութեան իրավիճակը եւ Բէյրութի հակամարտութիւնների լուրերի լուսաբանումը, 1357-ի յեղափոխութեան դէպքերի մասին լրատւութիւնը դարձել էր «ԱԼԻՔ»-ի լրատւութեան հիմնական ուղղւածութիւն, քանի որ համայնքիս խիստ յուզող հարցերից էր նաեւ լիբանանահայութեան ճակատագիրը:
Յիշեցնենք, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայկական համայնքը խմբաւորւել էր Բուրջ Համուդում ու Այնճարում: Հայկական կողմը յայտնի էր քաղաքացիական պատերազմում պահպանած չէզոքութեամբ, սակայն այս պատերազմի հետեւանքով առաջացած անապահովութիւնն ու տնտեսական ճգնաժամը արտագաղթի նոր ալիքների պատճառ դարձաւ:

Թուրքիայում Իրանի քաղաքացու մեքենայի վրայ անյայտ անձանց կողմից ահաբեկչական գործողութեան մասին լուրը: Թերթիս լուսանկարն ու առաջին վերնագիրը եւս խօսում է Թեհրանում բահմանի 8-ի ջարդերի մասին։ Պաշտօնական տւեալներով՝ 30 ցուցարար է սպանւել, իսկ վիրաւորւել՝ 100 մարդ։ Բայց ականատեսների վկայութեամբ նահատակների թիւն անցել է 70-ը, վիրաւորներինը՝ 300-ը: Այնուամենայնիւ, հիւանդանոցները յայտնել են 23 զոհի եւ 104 վիրաւորի մասին միայն: Թերթիս յատուկ լրագրողը (հանգուցեալ Վարդան Դաւթեանը) բախումների վայրից յայտնել էր, որ բախումների ժամանակ ատրճանակի ուղիղ կրակոցից սպանւել է նաեւ դէպքի վայրում բախումները լուսաբանող ֆրանսիացի մի լուսանկարիչ։

Հայ երիտասարդ յեղափոխականների բարիկադաւորումը՝ Թեհրանի հայաբնակ քաղաքամասերում բնակիչների պաշտպանութիւնը երաշխաւորելու եւ ռազմական գրոհները կանխելու նպատակով: Յեղափոխութեան օրերին Թեհրանի Նարմաք քաղաքամասը ականատեսն էր յեղափոխականների ու բանակի բրիգադների միջեւ ամենաթէժ մարտերի:

Նարմաք-Վահիդիէ (Սասուն քաղաքամաս) հայաբնակ շրջաններում հակամարտութիւնների սրման եւ դիմադրութեան համար կազմակերպչական աշխատանքների մասին «ԱԼԻՔ»-ի անդրադարձը: Թերթիս նոյն օրւայ համարով լոյս տեսած առաջին վերնագիրն էլ է ակնարկում յեղափոխականների մօտալուտ յաղթանակի մասին:

Հայ պատանիներ՝ Վարդան Առաքելեանի եւ Ալւանդ Մելիքեանի նահատակութեան լուրը զինւորականների կողմից անպաշտպան ցուցարարների ու խաղաղ բնակիչների վրայ բացած կրակի արդիւնքում:

Հայ հայրենակիցներից մէկի մեքենան, որը տրամադրւել էր յեղափոխականներին վիրաւորներին հիւանդանոց տեղափոխելու համար։

Ազրի 16 (դեկտեմբերի 7), 1357 – Թերթը շարունակում է ցոյցերի մասին իր լրատւութիւնն ու հասարակութեանը իրազեկ պահելու իր առաքելութիւնը, չնայած ռեժիմի ուժերի սպառնալիքներին:


Վարդան Աղաբաբեան՝ թերթիս այդ օրերի լուսանկարիչը:

Թերթիս խմբագրակազմը շարունակում էր աշխատել քաղաքի ամենակենտրոնական շրջաններում, նոյնիսկ հակամարտութեան ամենաթէժ օրերին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button