ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաքուն անհանգստացած է

Իրանն իր դէմ կարող է կիրառել Պաղեստինում փորձարկւած յարձակման մարտավարութիւնը

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը տեսանիւթ է հրապարակել «Տելեգրամ»-ի իր ալիքում եւ գրել.

«Դատելով Բաքւի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից տարածւող նիւթերից, վերջինս անհանգստացած է, որ Իրանն իր դէմ կարող է կիրառել Պաղեստինում յաջողութեամբ փորձարկւած յարձակման մարտավարութիւնը։

Մասնաւորապէս, Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման հեռուստաալիքներից մէկում Բաքւի բռնապետի քարոզչամեքենայի ռազմական մեկնաբանը պնդում է, թէ Իրանը ապացուցել է, որ թշնամական պետութիւններին կարող է ծանր հարւածներ հասցնել իր արբանեակ ուժերի ներգրաւմամբ՝ օգտագործելով հէնց Իսրայէլի դէմ կիրառւած ռազմական մարտավարութիւնը։

Ուշագրաւ է, որ Բաքւի բռնապետի հեռուստաալիքով Իրանը փաստացիօրէն անթաքոյց կերպով կոչում են թշնամի եւ կոչ անում չմոռանալ Պաղեստինում տեղի ունեցողի դասերը»։

«24News»

Առնչւող Յօդւածներ

Back to top button