ԻրանՄիջազգայինՔաղաքական

Այսօր Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպում կանցկացւի

«ԱԼԻՔ» – Այսօր, Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենայ:

Հանդիպմանը կը քննարկւեն հարաւկովկասեան տարածաշրջանի հարցերը՝ քաղաքական, տնտեսական, անվտանգութեան, տարանցման, էներգետիկայի եւ այլ ոլորտներում, տարածաշրջանային համագործակցութիւններն ընդլայնելու ուղղութեամբ ջանքեր գործադրելու  համար:

Յիշեցնենք, որ նոյն ձեւաչափով առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անկացւել է 2021 թւականին Մոսկւայում՝ առանց Վրաստանի մասնակցութեան:

Վրաստանը չի մասնակցի նաեւ Թեհրանի հանդիպմանը: Այս մասին պաշտօնական յայտարարութեամբ հանդէս է եկել այդ երկրի ԱԳ նախարարութիւնը:

«Վրաստանը չի մասնակցում նշւած հանդիպմանը եւ երբեք չի մասնակցել:

Այսպէս կոչւած «3+3» նախաձեռնութիւնը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկւայում 2021 թւականի դեկտեմբերի 10-ին։

Թուրքիայի հետ միասին դրան մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Իրանը։

Վրաստանի պաշտօնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանեան գործօնի պատճառով չի մասնակցի նշւած ձեւաչափին»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button