Համաշխարհային բանկը հրապարակել է 2018 թւականի երկրների տնտեսութեան համեմատական աղիւսակը, որը կազմւել է հաշւի առնելով իւրաքանչիւր երկիր համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ):
«alikonline.ir» - Համաշխարհային բանկը հրապարակել է 2018 թւականի երկրների տնտեսութեան համեմատական աղիւսակը, որը կազմւել է հաշւի առնելով իւրաքանչիւր երկիր համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ):
Ըստ Համաշխարհային բանակի՝ աշխարհի ամենամեծ տնտեսութիւնն ԱՄՆ-ն է, որի ՀՆԱ-ը կազմում է 20.4 տրիլ. դոլար: 2-րդ տեղում Չինաստանն է (14 տրիլ. դոլլար), 3-դը Ճապոնիան է (5.1 տրիլ. դոլար), 4-րդը՝ Գերմանիան (4.2 տրիլ. դոլար): 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Միացեալ Թագաւորութիւնը (2.94 տրիլ. դոլար), 6-րդը՝ Ֆրանսիան (2.93 տրիլ. դոլար), 7-րդը՝ Հնդկաստան (52.85 տրիլ. դոլար), 8-րդը՝ Իտալիա (2.18 տրիլ. դոլար), 9-րդը՝ Բրազիլիա (2.14 տրիլ. դոլար), իսկ 10-րդը՝ Կանադա (1.8 տրիլ. դոլար):
11-20-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են՝ Հարաւային Կորէան, Ռուսաստանը, Աւստրալիան, Իսպանիան, Մեքսիկան, Ինդոնեզիան, Հոլանդիան, Սաուդական Արաբիան, Շւէյցարիան եւ Թայւանը:
Իրանը 454.012 մլրդ. դոլարով զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը: