Հա
21/01/2020 - 08:00

Աշխարհի բոլոր միլիարդատէրերն աւելի հարուստ են Երկրագնդի բնակչութեան 60 տոկոսից

Աշխարհի 2.1 հազար միլիարդատէրերի միագումար կարողութիւնը գերազանցում է 4.6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչութեան 60 տոկոսը: Այդ մասին ասւած է Oxfam-ի հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է յունւարի 20-ին:

«alikonline.ir» - Աշխարհի 2.1 հազար միլիարդատէրերի միագումար կարողութիւնը գերազանցում է 4.6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչութեան 60 տոկոսը: Այդ մասին ասւած է Oxfam-ի հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է յունւարի 20-ին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Տնտեսական անհաւասարութիւնը դուրս է եկել վերահսկողութիւնից: 2019 թւականին աշխարհի միլիարդատէրերի, 2153 մարդ, կարողութիւնն աւելի մեծ էր, քան 4.6 միլիարդ մարդկանց եկամուտները»,- ասւած է կազմակերպութեան զեկոյցում, որն զբաղւում է աղքատութեան խնդիրների լուծմամբ: Հետազօտութեան համաձայն, որը հրապարակւել է Դաւոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի սկսւելու նախաշեմին, «աշխարհում անհաւասարութիւնը ցնցող կերպով արմատացել է, իսկ միլիարդատէրերի թիւը վերջին տասնամեակում կրկանակի մեծացել է»: Բացի դրանից, եթէ վերցնենք մոլորակի ամբողջ բնակչութիւնը, ապա այն մարդիկ, որոնք մտնում են դրա առաւել հարուստ բնակիչների 1 տոկոսի մէջ, միագումար ունեն այնպիսի կարողութիւն, որը կրկնապատիկ գրազանցում է աշխարհի 6.9 միլիարդ մարդկանց եկամուտները:

Հետազօտութիւնը նաեւ ցոյց է տւել, որ, օրինակ, աշխարհի 22 ամենահարուստ մարդկանց կարողութիւնն աւելի մեծ է, քան Աֆրիկայի բոլոր կանանց միագումար եկամուտը: Զեկոյցում նշւած է, որ այն կազմւել է վերջին եւ առաւել համապարփակ մատչելի տւեալների հիման վրայ, մասնաւորապէս, որոնք ստացւել են Credit Suisse Research Institute-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։