Հա
05/03/2020 - 11:20

Lufthansa-ն շահագործումից 150 ինքնաթիռ կը հանի կորոնավիրուսի պատճառով

Գերմանիայի Lufthansa աւիաընկերութիւնը, ինչպէս նաեւ նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը եւ Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կը հանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով:

«alikonline.ir» - Գերմանիայի Lufthansa աւիաընկերութիւնը, ինչպէս նաեւ նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը եւ Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կը հանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Մարտի 4-ի երեկոյեան այդ մասին յայտնել է Reuters գործակալութիւնը՝ վկայակոչելով աւիաընկերութեան ներկայացուցչին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մենք դինամիկ կերպով շտկում ենք մեր պլանները՝ հաշւի առնելով արտակարգ հանգամանքները»,- մէջբերում է անում գործակալութիւնը փոխադրողի ներկայացուցչի խօսքից:

Ըստ Reuters-ի տեղեկատւութեան՝ Lufthansa Group-ի ամբողջ աւիահաւաքակազմն ունի 770 ինքնաթիռ: Այսպիսով, սահմանափակումները կը վերաբերեն դրա գրեթէ հինգերորդ մասին: Նշւում է, որ շահագործումից կը հանւեն 125 մերձմայրուղային եւ միջինմայրուղային եւ 25 հեռամայրուղային օդանաւեր:

Մարտի 2-ին կոնցեռնի մամուլի ծառայութիւնը յայտարարել Է Գերմանիայի, Շւէյցարիայի, Աւստրիայի եւ մայրցամաքային Չինաստանի, Հոնկոնգի, Սէուլի եւ Թեհրանի միջեւ յունւարի վերջին սահմանւած թռիչքների սահմանափակումները մինչեւ ապրիլ երկարաձգելու մասին: Սահմանափակումները նաեւ վերաբերել են Իտալիայում եւ Գերմանիայում մի շարք ուղղութիւններով չւերթներին, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։