MENU
2009 թւականի յուլիսի 15-ին Թաւրիզում մի շարք բանակցութիւններ վարելուց յետոյ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը օդանաւով վերադարձաւ Թեհրան: Ու ինչպէս ինքն է պատմում վայրէջքից անմիջապէս յետոյ ստացաւ առաջին հեռախօսազանգը իր գործընկեր Ռոբերտ Բեգլարեանից, որն էլ հէնց իր մէջ համարձակութիւն էր գտել փոխանցելու չարագոյժ լուրը՝ «Գեւիկ տեղի է ունեցել ամենաողբերգական դէպքերից մէկը՝ Թեհրան-Երեւան օդանաւը ընկաւ եւ ոչ ոք այլեւս ողջ չէ»:
Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագարով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը կամակորութիւն չէ՝ այլ, ընդհակառակը, առիթ է դիւանագիտութեան համար, որպէսզի միւս կողմը զգաստանայ եւ կատարի իր ստանձնած պարտաւորութիւնները:
Բաքւում եւ Երեւանում Տուսկի՝ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին վերաբերող ելոյթային հատւածները, գրեթէ նույնական էին: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրույցում ասաց քաղաքագէտ Նարեկ Մինասեանը: Ըստ նրա՝ Արցախի հարցում ԵՄ պաշտօնական դիրքորոշման որեւէ փոփոխութիւն չկայ:
Երէկ ուշ երեկոյեան Գառնու հեթանոսական տաճարը եւ շրջակայքը մի քանի ժամ քրիստոնէադաւան երկու մեծութիւնների՝ Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի «հսկողութեան» ներքոյ էր, եւ հեթանոսական տաճարի խորհուրդը եւ ասելիքը բացարձակ հակասութեան մէջ չէր նրանց ստեղծածի հետ, ընդհակառակը՝ կար փոխլրացում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն «S-400»-ներ պատճառով առաջացած ճգնաժամի վերաբերեալ արած յայտարարութիւնում նշել է, որ վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կը կիրառի՝ օրէնքների վրայ յենւելով:
Սահմանափակ տարածմամբ հրապարակւել է Վենետիկի յանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (յունիսի 21-22) արձանագրութիւնը, որը յոյժ կարեւոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերեալ։
Այսօր՝ յուլիսի 15-ին լրանում է «Caspian Airlines»-ի՝ Թեհրան-Երեւան 7908 չւերթի ողբերգական աղէտի 10-ամեակը:
Մեկնաբանելով ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպէոյի յայտարարութիւնը՝ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նիւեօրքեան այցի սահմանափակումների մասին, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին նշել է, որ դրանք չեն կարող ազդել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի այցի վրայ: