MENU
Հայաստանի համար խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորումն առաջնահերթութիւն է: Հայաստանը մշտապէս խօսել է խաղաղութեան դիրքերից, սակայն սա չի նշանակում, թէ խաղաղութեան համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների:
«Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը, բոլոր ժողովուրդների շահերից է բխում»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ժամանակ շեշտել է Նախագահ Ռոհանին յաւելելով որ՝ Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների իրագործման գործընթացը կը վերականգնի միայն այն դէպքում եթէ ԱՄՆ-ն վերադառնայ Միջուկային գործարքին»:
Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:
«Եթէ «INSTEX»-ի մեխանիզմը գործադրւի, դա կը լինի եւրոպայի միջուկային գործարքով ստանձնած 11 պարտաւորութիւնների իրագործման սկիզբը»,- այս մասին այսօր կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Դուշման միայն 26 տարի ապրելու բախտ ունեցաւ. երիտասարդական իր լաւագոյն չորս տարիները՝ 1988-էն 1992, նուիրաբերեց հայ ժողովուրդին եւ Արցախի ազատագրութեան։ Քառամեայ այդ հերոսապատումը նաեւ արձանագրուած է համապատասխան գրականութեամբ եւ Դուշման այն ազատամարտիկներէն է, որուն մարտական կենսագրութիւնն ու մտածողութիւնը բաց եւ յաւերժ ուսանելի գիրք են հայոց սերունդներուն համար։
«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը։
Երեքշաբթի, 2 յուլիս 2019-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքի յարկին տակ ի մի խմբուած էին Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքի զանազան գաղութներէն ժամանած մամուլի մշակներ՝ մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած Հայ մամուլի համահայկական համագումարին, որ տեղի ունեցաւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին։
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Յակոբեանը յուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հիւրընկալւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին: