MENU
Ով կը մտածէր, որ «Չարի վերջը» վրայ հասնելով հոգու խորքում դեռ այն երկարելու կամ շարունակելու ցանկութիւն կայ: Այդպիսին էր Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» թատերասրահում Լոռեթա Աւետիսեանի գլխաւորութեամբ «Զարթօնք» պարախմբի մանկա-պատանեկան հատւածի ներկայացրած «Չարի վերջը» հեքիաթը, որն իրականացրեց Հայաստանից ժամանած հեքիաթային ձայնով ու կատարումներով «Հայ արեւ» համոյթը:
Շուրջ քսան հմուտ քարտաշներ վերջին 300 տարիների ընթացքում ապրելով Փերիա գաւառի գիւղերում արարել են բոլոր հայկական գիւղերի գերեզմանաքարերը ննջեցեալների ինքնութիւնը փոխանցելով քարերին:
Յունիսի 25-ին Բահրէյնում կայացած երկօրեայ միջազգային համաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան յետաձգւած` պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը յայտնի է նաեւ «Դարի գործարք» անւանումով։ Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր՝ պայմանաւորւած Իսրայէլում անցկացւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով։
Յուլիսի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառոյցի Շրջանային ժողովը:
Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պօնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանը գիւլէնականների գործով ձերբակալած Ահմեթ Ալթանի, Մեհմեթ Ալթանի եւ Նազլը Ըլըջաքի ցմահ դատավճիռները չեղեալ է յայտարարել:
Սոցիալական ցանցերում եւ բազմաթիւ լրատւամիջոցների կողմից յուլիսի 2-ից ակտիւօրէն տարածւում է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման զինեալների մասնակցութեամբ տեսանիւթ (որոշ դէպքերում նաեւ դրանից կտրւած 39 վայրկեան տեւողութեամբ հատւածը): Տեսանիւթին կցւած բնութագրական տեքստերում, հաւանաբար հաշւի առնելով դրանում առկայ լօգօն եւ նման այլ տեքստային նշումներ, ընդգծւում է, թէ առաջին անգամ է, որ խմբաւորման զինեալները տեսաուղերձ են յղում հէնց Ադրբեջանի տարածքից, մինչդեռ որեւէ յաւելեալ փաստ չի ներկայացւում նկարահանման վայրի առնչութեամբ:
Մոսկւան յոյս ունի ընդլայնել Վաշինգտոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից յետոյ: