MENU
Սիրելի հայրենակիցներ,
Վերջին ութ տարիների ընթացքում լաւ ու վատ օրեր, ծանր ու սահուն պահեր ենք անցել Իրանի մեծ ժողովրդի հետ միասին: Ձեր ազգային բարձր գիտակցութեան շնորհիւ հնարաւոր է դարձել լուծել մեր համայնքային եւ անձնական բազում խնդիրներ:
Խորհրդարանական նախընտրական քարոզարշաւի երկրորդ օրը Ատրպատականի հայոց թեմի հայ համայնքների համար իւրայատուկ մեկնարկ ունեցաւ եւ լի էր անակնկալներով:
Կիրակի՝ 16 փետրւարի 2020
Երեկոյեան ժամը 18։30-ին, հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների անդամների եւ մշակոյթի ոլորտում աշխատող անհատների հետ:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 15-ին Միւնխէնի անվտանգութեան վեհաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների խորհրդի անդամների հետ:
Կին նախարարներ նշանակելու հարցում նախագահին ազատ գործելու հնարաւորութիւն պէտք է տրւի: Այս մասին այսօր՝ փետրւարի 15-ին, կանանց ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ռոբերտ Բեգլարեանի նախընտրական հանդիպումների մեկնարկը տրւեց Շիրազի «Հայ տուն»-ում, ուրբաթ, փետրւարի 14-ի առաւօտեան, տեղի հայ համայնքի անդամների մասնակցութեամբ։
Ցաւով պէտք է արձանագրել, որ այն կասկածելի քաղաքականութիւնը, որը վարում է ներկայիս իշխանութիւնը երկրի ներսում, իր տրամաբանական շարունակութիւնն է ստանում նաեւ արտաքին աշխարհի հետ յարաբերութիւններում՝ հարցականի տակ դնելով Հայաստանի՝ որպէս քիչ թէ շատ սուվերէն պետութեան վարկանիշն ու հեղինակութիւնը:
«Փաստ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «ՀՀ իշխանութիւնների նախաձեռնած հանրաքւէի առնչութեամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագէտների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների խախտումներով, ներքաղաքական դաշտում արդէն իսկ յստակեցվում են հիմնական դերակատարների դիրքորոշումները: