MENU
Բերնի Սանդերսը յաղթեց Նեւադա նահանգի փրայմերիզում: Դեմոկրատական կուսակցութեան ներկուսակցական մրցավազքում ձախակողմեան սենատորի յաղթանակներն աւելի են ամրապնդում նրա կողմնակիցների յոյսերն առ այն, որ առաջիկայ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրութիւններին հէնց «խելագար Սանդերսը» կը ներկայացնի Դեմոկրատական կուսակցութեանը:
Խնդրում եմ դադարեցրեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խօսակցութիւնը, սա անպատասխանատու մօտեցում է ու չի բխում բարեկամ պետութիւնների յարաբերութիւնների տրամաբանությունից եւ մեր երկրի շահերից:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 23-ի առաւօտեան հանդիպել է աշխատանքային այցով Իրան ժամանած Աւստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շանբերգի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ:
Նախօրէին Արեւմտեան Ատրպատական նահանգի Ղաթուր շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիւն հասել է 30-ի:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ փետրւարի 23-ին նշում է Բուն բարեկենդանը։ Սովորաբար բարեկենդան է կոչւում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Յարութեան (Զատկի) տօնի նախօրէն:
Իր կրօնկան դասի սկզբում, այսօր՝ փետրւարի 23-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին անդրադարձել է 11-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութեանը:
Սկսած 2020 թ. փետրւարի 23-ից ժամանակաւորապէս դադարեցւում է հիւպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը եւ ընդունելութիւնը:
Այսօր՝ առաւօտեան, ժամը 09:22-ին ռիխտերի սանդղակով 5.7 մագնիտուտ երկրաշարժը ցնցել է Արեւմտեան Ատրպատական նահանգը: