MENU
Կորոնավիրուսն համաշխարհային խնդրի է վերածւել, եւ դրա դէմ պայքարի նպատակով աշխարհի բոլոր ժողովրդներն ու կառավարութիւնները պէտք է կանգնեն կողք-կողքի: Այս մասին, այսօր՝ փետրւարի 29-ին Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համադ ալ Թանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Իդլիբի շուրջ ստեղծւած իրադարձութեան հետ կապւած ռուս-թուրքական յարաբերութիւնների սրման հերթական փուլի ականատեսն ենք: Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.
Ինչպէս արդէն տեղեակ ենք՝ երկրում տիրում է առողջապահական ճգնաժամ, կորոնավիրուսի տարածման եւ բռնկման պատճառներով, առ այդ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը խորհրդակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների հետ, որոշում ընդունեց երկու շաբաթով առկախել կրօնական բոլոր արարողութիւնները 29 փետրւարից սկսեալ:
ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը ներկայացրել է ինֆոգրաֆիա, որում պատկերւած է կորոնավիրուսի տարածման վերջին պատկերն Իրանում:
«Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանն անդրադարձել է Իդլիբում իրավիճակի սրմանն ու ռուս-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր զարգացմանը:
«Գործնականում Իրանի դէմ կիրառւած պատժամիջոցները կարող են սահմանափակել այդ երկրի կորոնավիրուսի յաղթահարման անհրաժեշտ հիմնական բժշկական պարագաների ապահովման հասանելիութիւնը»,- այդ մասին ասւած է Դեմոկրատ սենատոր Էլիզաբէթ Ուորէնի կողմից ԱՄՆ պետքարտուղարութեան եւ ֆինանսների նախարարութեան յղւած նամակում:
Դաշնակցութիւնը պասիւ կեցւածք չի ունենալու, թէեւ ասել է, որ պէտք է անտեսել եւ բացառել ՀՀ Սահմանադրական դատարանի 7 անդամից ազատւելու հանրաքւէին «Այո»-ի յաղթանակը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
Իրանը կարող է ապահովել սպառողական զամբիւղի առաջին անհրաժեշտութեան ապրանքները, այդ թւում՝ իւղը, բրինձը, շաքարը եւ միսը: Այս մասին այսօր՝ փետրւարի 29-ին, մի շարք կորպորացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանին: