ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը Մակրոնին զգուշացրել է Լիբանանի վրայ յարձակւելու դէպքում Իսրայէլի համար հետեւանքների մասին

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

Մէկ ժամ տեւած հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկել են տարբեր հարցեր եւ թեմաներ, այդ թւում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցութիւնները, Ուկրաինայի պատերազմը, Գազայի եւ Լիբանանի վերջին իրավիճակն ու զարգացումները։

Փեզեշքիանը Մակրոնին նախազգուշացրել է Իսրայէլի համար լուրջ հետեւանքների մասին, եթէ վերջինս յարձակւի Լիբանանի վրայ. «Եթէ սիոնիստական ռեժիմը յարձակւի Լիբանանի վրայ, մեծ սխալ կը գոծի, որը ծանր հետեւանքներ կունենայ նրա համար»,- նշել է նախագահը:

Անդրադառնալով Գազայում Իսրայէլի կողմից իրականացւած յանցագործութիւններին, Փեզեշքիանն ասել է. «Աւելի քան 75 տարի օկուպացնելով Պաղեստինը, սիոնիստները չեն դադարել որեւէ յանցագործութիւն կատարել պաղեստինցիների դէմ եւ խախտել են բոլոր միջազգային կոնւենցիաներն ու օրէնքները»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ջանք չի խնայի Գազայի ճգնաժամը կարգաւորելու եւ տարածաշրջանում խաղաղութիւն ու կայունութիւն հաստատելու համար, նա յոյս է յայտնել, որ միւս երկրները նոյնպէս կը կատարեն իրենց պատասխանատւութիւնը Գազայի ճնշւած ժողովրդի հանդէպ։

Էմանուէլ Մակրոնն էլ իր հերթին շնորհաւորել է Մասուդ Փեզեշքիանին նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, եւ յոյս է յայտնել, որ Իրանի յարաբերութիւնները Ֆրանսիայի եւ եւրոպական այլ երկրների հետ նրա պաշտօնավարման  ժամանակաշրջանում աւելի կը բարելաււեն, քան անցեալում:

Related Articles

Back to top button