ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանի դերը չափազանց համեստ է լինելու

«ԱԼԻՔ» – Ինչպէս հաղորդում է Panorama.am-ը՝ քաղաքագէտ Արա Պօղոսեանն արդէն քանի օր իր ուշադրութեան կենտրոնում է պահում Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի քաղաքական վարքը.

«Ադրբեջանը այսօր Իսրայէլի պրոքսին է Հարաւային Կովկասում։ Ադրբեջանի համար իհարկէ, սա հրաշալի հնարաւորութիւն էր, օգտագործելով Իսրայէլի, Թուրքիայի եւ Պակիստանի հնարաւորութիւնները հանդէս գալ իբրեւ յաղթող, թօթափել պարտւածի բարդոյթը եւ վրէժ լուծել սեփական թերարժէքութեան համար։

Բայց ինչպէս ասում են, Իսրայէլի խամաճիկ դարձած Հէյդարի տղայ Իլհամը ամէն ինչ անում է, սեփական երկիրը ոչնչացնելու համար նոր տարածաշրջանային դաշինքի ձեւաւորման համար։

Միակ հարցը այս պահին այն է, թէ ո՞ր երկրներն են Իրանի հետ ձեւաւորելու տարածաշրջանում ապագայ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային կոնֆիգուրացիան, որտեղ Ադրբեջանի դերը չափազանց համեստ է լինելու, ի համեմատ այսօրւայ լպիրշ եւ սանձարձակ ալիեւեան վարքագծի»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button