ԻրանՄիջազգայինՔաղաքական

Յորդանանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ. Բաղերին քննադատել է եւրոպական երկրների եւ ԱՄՆ-ի աջակցութիւնը Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին երէկ՝ օգոստոսի 4-ին հանդիպել է Յորդանանի թագաւորութեան վարչապետի տեղակալ եւ ԱԳ նախարար Այման ալ Սաֆադիի  եւ նրա գլխաւորած դիւանգիտական պատւիրակութեան հետ:

Հանդիպման ընթացքում, Բաղերի Քանին ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքային մօտեցումը հարեւան եւ իսլամական երկրների հետ յարաբերութիւնների զարգացման գործում, յիշեցրել է այս ուղղութեամբ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յատուկ ցուցումներն ու շետադրումները:

Անդրադառնաալով նահատակ Հանիէի սպանութեանը, ԱԺ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատարը շեշտել է, որ սիոնիստների այս յանցագործութիւնը միջազգային իրաւունքի եւ նորմերի բոլոր չափանիշերի կոպիտ խախտում եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան ոտնահարում է, ինչն էլ աւելի օրակարգային է դարձնում այս յանցագործութեանը վճռական պատասխան տալու անհրաժեշտութիւնը:

Նա քննադատել է եւրոպական երկրների եւ ԱՄՆ-ի աջակցութիւնը Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին՝ նշելով, որ հէնց այդ աջակցութեան արդիւնքում է, որ Թէլ Աւիւում հաստատւած խունդան հանդգնում է շարունակել իր յանցագործութիւնները:

Յորդանանի ԱԳ նախարարն էլ իր հերթին անդրադառնալով երկու երկրների երկար պատմութիւն ունեցող եւ եղբայրկան  յարաբերութիւններին՝ նշել է, որ պաշտօնական Ամմանը հաստատակամ է ընդլայնելու եւ ամրապնդելու դրանք:

Այման ալ Սաֆադին խօսելով Իսմայիլ Հանիէի սպանութեան մասին՝ յիշեցրել է, որ Յորդանանն առաջին երկիրն էր, որ դատապարտեց Իսրայէլի գործողութիւնը, որն Իրանի ինքնիշխանութեան եւ միջազգային իրաւունքի կոպիտ ոտնահարում էր:

Նա կարեւորել է Գազայի հատւածում Իսրայէլի ագրեսիայի եւ յանցագործութիւնների անյապաղ դադարեցումը, եւ նշել է, որ Յորդանանը հաստատակամ է օգտագործելու իր բոլոր հնարաւորութիւնները՝ պաղեստինեան ժողովրդի իրաւունքների վերականգնման համար:

Related Articles

Back to top button