ՄիջազգայինՔաղաքական

Արման Աբովեան. «Քոչւոր թուրքական աւազակները հաճոյքով կը տեղափոխւեն մեր տուն նոյն արեւմտեան փողերով»

«ԱԼԻՔ» – Քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Հարաւային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարի՝ jam-news.net-ին տւած հարցազրոյցին.

«Դէ ինչ…, ամերիկացիներն ու եւրոպացիները, Փաշինեանի կառավարութեան հետ համաձայնութեամբ, «Արեւմտեան Ադրբեջան» նախագծի իրագործման շրջանակներում սկսեցին պաշտօնապէս լաբբինգ իրականացնել անդրկովկասեան թաթարների (ադրբեջանցիների) օտար ցեղերի կողմից Հայաստանի տարածքում բնակեցման համար։

Ահա եւրոպացի պաշտօնեայ Տոյւօ Կլաարի վերջին յայտարարութիւնը. «Առաջին խնդիրը ղարաբաղցի հայերի վերադարձն իրենց նախնիների հայրենիքն է, երկրորդը՝ Հայաստանում անցեալում ապրող ադրբեջանցիների վերադարձի խնդիրն է»։

Իհարկէ, հաստատւած պրակտիկայի համաձայն, սա կը ներկայացւի Արցախ հայերի վերադարձի համատեքստում, սակայն… սակայն, նոյն եւրոպացիները հասկանում են, որ հայերի վերադարձն այսօր Արցախ անհնար է, քանի որ համաձայն պաշտօնական դոկտրինայի Ադրբեջանը հայերին դիտարկում է որպէս ծայրայեղ թշնամական տարր եւ բնականաբար, այս պայմաններում հայերից ոչ ոք չի վերադառնայ, քանի որ բոլորը հասկանում են դրա հետեւանքները։

Բայց եւրոպացիների յօրինւածքը հայերին իբր իրենց հայրենիք վերադարձնելու ջանքերի մասին նպատակ ունի օրինականացնել հարիւր հազարաւոր թուրք մարդասպանների կողմից Հայաստանի սողացող օկուպացիան:

Սրանք Հայաստանից պէտք է ստանան առնւազն փաստաթղթային համաձայնութիւն՝ Հայաստանի տարածքը տարատեսսկ թուրքական ցեղերով բնակեցնելու համար, եւ այն, որ հայերի ենթադրեալ վերադարձն Արցախ նոյնպէս գրւած կը լինի, պարզապէս թղթի վրայ «մխիթարական մրցանակ» է մեզ համար։

Ամփոփելով, եւս մէկ անգամ արձանագրենք, որ ներկայիս պայմաններում հայերը չեն վերադառնայ Արցախ, եթէ անգամ տասը փաստաթուղթ ստորագրէք, բայց քոչւոր թուրքական աւազակները հաճոյքով կը տեղափոխւեն մեր տուն նոյն արեւմտեան փողերով։

Հէնց մեր եւ ձեր տուն։

Հիմա հարցը. Որեւէ մէկը դեռ կասկած ունի՞, որ Հայաստանի իշխանութիւնը թուրք-ադրբեջանական օկուպանտների հետ եւ հաւաքական Արեւմուտքի անմիջական աջակցութեամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետութեան տոտալ կազմաքանդման ծրագիր։

… Իսկ մենք շարունակում ենք հեծանիւ քշել, սուրճ խմել երեւանեան շոգ երեկոներին եւ գլուխներս թաքցնել աւազի մէջ՝ ինքներս մեզ ասելով, որ «ամէն ինչ լաւ է լինելու»։

Չի լինելու…»,- գրել է նա:

Related Articles

Back to top button