ԻրանՀամայնքՀարցազրոյցՔաղաքական

Պատգամաւոր Արա Շահվերդեանն անդրադարձել է 14-րդ կառավարութեան նախարարների թեկնածուների որակաւորումների քննարկման գործընթացին

Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը  օգոստոսի 11-ին Իսլ. խորհրարանին է ներկայացրել 14-րդ կառավարութեան նախարարների թեկնածուների ցուցակը: Խորհրդարանի ներքին կանոնակարգի համաձայն պատգամաւորները մէկ շաբաթ ժամանակ ունեն մասնագիտական յանձնաժողովներում առաջարկւած նախարարների ծրագրերը քննարկելու համար, որից յետոյ խորհրդարանը անցնելու է առաջարկւած նախարարների որակաւորումների քննութեանը յաջորդական բաց նիստերում:

 Նշեալ ընթացքի մասին «ԱԼԻՔ»-ը զրուցել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամւոր Արա Շահվերդեանի հետ:

Պատգամաւորը նշեց, որ ցանկի ներկայացումից յետոյ, երեք օրւայ ընթացքում ամէն օր պատգամաւորները եւ մասնագիտական յանձնաժողովները առաւօտեան ժամը 8-ից մինչեւ երեկոյեան ժամը 20:30-ը քննարկելու են առաջարկւած թեկնածուների ծրագրերն եւ որակաւորումը:

Նա նշեց. «Այն նախարարութիւնների թեկնածուները որոնց հարցով գործում են մասնագիտական յանձնաժողովներ, թեկնածուները երկու անգամ պէտք է մասնակցեն քննարկումներին, եւ ներկայացնեն իրենց ծրագրերը, օրինակ Առեւտրի արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարարութիւնը կամ Տնտեսութեան նախարարութիւնը, որոնց խորհրդարանական յանձնաժողովներին եւս անդամակցում եմ նաեւ ես, առաջադրւած նախարարները երկու անգամ պէտք է մասնակցեն համապատասխան նիստերին եւ ներկայացնեն իրենց ծրագրերը: Այսպիսով,  պատգամաւորները ծանօթանալով առաջադրւած թեկնածուների ծրագրերին, յաջորդ փուլում, այսինքն առաջիկայ  կիրակի՝ օգոստոսի 18-ից, խորհրդարանի բաց նիստերում՝ քննարկելու են թեկնածուների որակները, որից յետոյ տեղի է ունենալու քւէարկութիւն»:

Զրոյցի ընթացքում, Արա Շահվերդեանն անդրադարձել է նաեւ Իրան-Հայաստան, կամ այլ երկրների հետ խորհրդարանի բարեկամական խմբերի աշխատանքներին. «Ես անդամակցում եմ Իրան-Հայաստան բարեկամական խմբին, սակայն ըստ նոր որոշման՝ ներկայումս իւրաքանչիւր  բարեկամական խմբի մէջ ներառւում են երեք երկիր: Օրինակ ներկայումս Հայաստանը, Յունաստանը եւ Սիրէալէոնը մէկ բարեկամական խմբի մէջ են ներառւելու, եւ պատգամաւորները ըստ իրենց նախասիրութեանը անդամակցում են բարեկամական խմբերին: Այս աշխատանքը հաւանաբար մեկնարկելու է յառաջիկայ շաբաթւանից:

Ներկայումս իմ անդամակցած բարեկամական խմբի՝ Իրան-Հայաստանի մասին նշեմ, որ ես կապի մէջ եմ Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբի պատգամաւորների հետ, եւ երբ Իսլամական խորհրդարանում նոր բարեկամական խումբը կեանքի կոչւի, ցանկալի կը լինի նախաձեռնել խորհրդարանի նախագահ դոկտ. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պաշտօնական այցը Հայաստան:

Խորհրդարանում պատգամաւորները նաեւ ներառւում են վերահսկիչ եւ դիտորդական տարբեր յանձնաժողովներում եւ ինչպէս արդէն անդրադարձել էք «ԱԼԻՔ»-ում, ես նաեւ ներգրաււծ եմ երկու դիտորդական յանձնաժողովներոմ: Սակայն դեռեւս շարունակւում են այլ յանձնաժողովներում պատգամաւորներին ներգրաււելու գործընթացը, ինչպէս օրինակ՝ Ասիայի միջխորհրդարանական արհմիութեան եւ աշխարհի միջխորհրդարանական արհմիութեան մէջ դիտորդական կարգավիճակով պատգամաւորների ներգրաււածութիւնը: Խորհրդարանում կրօնական  փոքրամասնութիւնների պատգամաւորներս փորձելու ենք, որ հինգ պատգամաւրներիցս մէկը ներգրաււի միջխորհրդարանական յանձնաժողովի թեկնածուների ցանկում եւ նախատեսւում է, նաեւ որ այդ յանձնաժողովին մաս կազմեն երկու կին պատգամաւորներ եւս:

Յուսանք բոլոր աշխատանքները բարեյաջող ընթացք ունենան»:

Զրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button