Հայաստան - Արցախ

Ընթանում է տեսակի կռիւ. պայքարող մարդիկ այս իշխանութեան թիրախում են

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանեանի կալանքը երկարացնելու հարցով դատական նիստից առաջ, լրագրողների հետ  զրոյցում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ընդգծեց՝ պայքարող մարդիկ շարունակում են մնալ այս իշխանութեան թիրախում։

«Հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպւելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիւը տւել ենք, շարունակելու ենք աւելի մեծ թափով։ Դաշնակցութեան անդամները՝ շարքայինից մինչեւ ղեկավարութիւն, այս թուրքական իշխանութիւնների կողմից հետապնդւել են, հետապնդւում են, վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակւելու են։ Եւ առհասարակ, այսօր Հայաստանում պայքարող մարդիկ այս իշխանութեան թիրախում են՝ մի պարզ պատճառով. քանի դեռ այդ մարդիկ կան, այդ քաղաքական ուժերը կան, այս երիտթուրքական կառավարութիւնն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջական աւարտին հասցնել»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։

Նրա խօսքով՝ ընթանում է նաեւ տեսակի կռիւ, խորքային գաղափարական պայքար, որի ընթացքում իշխանութիւնը պատրաստ է ցանկացած քայլի։

«Պատրաստ է ցանկացած սրիկայութեան՝ ինչպէս Գերասիմ Վարդանեանի եւ այլ պարագաներում է. սարքել մարդկանց գլխին՝ կեղծ ձայնագրութիւններից մինչեւ շինծու քրէական գործեր։ Նպատակն է՝ մեկուսացնել մարդկանց, ճնշում բանեցնել, որ փորձեն անարգել իրենց ծրագիրն իրականացնել, բայց կարծում եմ՝ այսքանից յետոյ պէտք է պարզ լիներ՝ այս մեթոդներով որեւէ ՀՅԴ-ականի լռեցնել չեն կարողացել, չեն էլ կարողանալու»,- ասաց Սաղաթէլեանը։

Նշենք, որ դատարանի որոշումը հրապարակելու է վաղը՝ 14։00-ին։

Related Articles

Back to top button