ՄիջազգայինՔաղաքական

«Գազայում չկայ որեւէ անվտանգ տեղ»

ՄԱԿ-ը անյապաղ հրադադար է պահանջել

«ԱԼԻՔ» – «Գազայում չկայ որեւէ անվտանգ տեղ, այդուհանդերձ խաղաղ բնակիչներին շարունակում են հրամայել մեկնել անընդհատ փոքրացող ապահով շրջաններ»: Այս մասին երէկ՝ ուշ երեկոյեան, Գազայի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրաւիրած յատուկ նիստի ժամանակ յայատարարել է քղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի դի Կառլօն:

«ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը դատապարտել է Գազայում շարունակւող քաղաքացիական զոհերը դպրոցի վրայ հերթական յարձակման հետեւանքով, որտեղ հարիւրաւոր պաղեստինցի տեղահանւած ընտանիքներ են ապաստանել:

Գազայում չկայ որեւէ անվտանգ տեղ, այդուհանդերձ խաղաղ բնակիչներին շարունակում են հրամայել մեկնել անընդհատ փոքրացող ապահով շրջաններ: Պատերազմի մեկնարկից անցել է 10 ամիս, եւ տարածաշրջանային լարւածութեան աճի վտանգն առաւել քան երբեւէ նկատել է:

Կապոյտ գծի (անվտանգ գօտու սահմանը-ԽՄԲ.) երկայնքով փոխհրաձգութիւնը շարունակւում է: Ես նաեւ կոչ եմ անում շարունակել ուշադրութիւն դարձնել օկուպացւած Արեւմտեան ափում, ներառեալ Արեւելեան Երուսաղէմում, վատթարացող իրավիճակին:

Կողմերը պէտք է վերջ տան էսկալացիային, եթէ ցանկանում են արգելակել դէպի աւելի մեծ աղէտ տանող թափը: Ես կրկնում եմ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի կոչը բոլորին՝ լուրջ ջանքեր գործադրելու տարածաշրջանային լարւածութիւնը թօթափելու համար՝ ի շահ երկարաժամկէտ խաղաղութեան եւ կայունութեան։

Ես ողջունում եմ Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի ջանքերը՝ ստիպելու երկու կողմերին համաձայնութեան գալ։ Անյապաղ անհրաժեշտ է կրակի դադարեցում, գերիների ազատ արձակում եւ մարդասիրական օգնութեան առաքում»,- ասել է Դի Կառլօն՝ զգուշացնելով. «Այլեւս կորցնելու ժամանակ չկայ»:

Նշենք, որ Ալժիրի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը հրաւիրել էր յատուկ նիստ՝ քննարկելու նախօրէին Իսրայէլի ԶՈՒ-ի կողմից Գազայի Դարաջ շրջանի «Ալ Թաբին» դպրոցի վրայ իրականացւած յարձակումը, որին զոհ էին գնացել դպրոցի տարածքում ապաստան գտած աւելի քան 100 պաղեստինցի փախստականներ:

ԱԽ հրաւրիած յատուկ նիստի գրեթէ բոլորը մասնակիցները դատապարտել են Իսրայէլի գործողութիւնները եւ պահանջել են անյապաղ հրադադարի ռեժիմի հաստատում:

Related Articles

Back to top button