ՄիջազգայինՔաղաքական
Պուտին. «Վաղ թէ ուշ Ռուսաստանի եւ Եւրոպայի միջեւ յարաբերութիւնները կը վերականգնւեն»

«ԱԼԻՔ» – Վաղ թէ ուշ Ռուսաստանի եւ Եւրոպայի երկրների միջեւ յարաբերութիւնները կը վերականգնւեն։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում լրագրողների առջեւ ունեցած ելոյթում:
«Մենք լաւատեսութիւն եւ յոյս ունենք, որ վաղ թէ ուշ, այդ թւում՝ հենւելով պատմութեան դասերի, սեփական ժողովուրդների կարծիքի վրայ, մենք կը սկսենք շարժւել Եւրոպայի պետութիւնների հետ կառուցողական յարաբերութիւնների վերականգնման ուղղութեամբ։ Այդ թւում նաեւ նրանց հետ, որոնք այսօր էլ չեն հրաժարւում հակառուսական հռետորաբանութիւնից եւ մեր հասցէին ուղղւած բացայայտ ագրեսիւ գործողութիւններից, մինչ օրս փորձում են, մենք դա տեսնում ենք հէնց այս օրերին, մեզ հետ խօսել, ըստ էութեան, լկտի կերպով եւ վերջնագրերի միջոցով»,- ասել է Պուտինը։