ՄիջազգայինՔաղաքական

Ֆիդանը Լաւրովի հետ քննարկել է Ուկրաինայի կարգաւորման հարցը

«ԱԼԻՔ» – Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախօսազրոյց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի հակամարտութեան կարգաւորման հեռանկարները։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբիւրները։

«Զրոյցի ընթացքում քննարկւել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղութեան հաստատման ջանքերին վերաբերող հարցեր»,- նշել են աղբիւրները։

Մայիսի 12-ին աւելի վաղ Ֆիդանն ուկրաինական կարգաւորման հարցը բարձրացրել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոէլ Բարոյի հետ զրոյցում։

Related Articles

Back to top button