
ԻԿՕՄ-ի Իրանի գրասենեակի նախաձեռնութեամբ, սոյն թւականի մայիսի 19-ին, Թեհրանի արւեստագէտների տանը նշւեց Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխւող համայնքներում» խորագիրը։
Այս միջոցառման ընթացքում թեմիս Թեմական խորհուրդը բարձր գնահատանքի արժանացաւ անցնող տարիներում՝ «Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական» ու «Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական» թանգարանների հիմնադրման համար եւ այս առիթով ԻԿՕՄ-ի տնօրէնութիւնից ստացաւ գնահատագիր։
Գնահատագրով պարգեւատրւեց մշակութային արժէքների պահպանութեան մասնագէտ եւ Երաժշտական թանգարանի հանգստի կոչւած տնօրէն Զոյա Խաչատրեանը, իսկ «Լաւագոյն թանգարանը» մրցոյթին մասնակցած եւ «Պահպանում» ցուցանիշում 2-րդ տեղը զբաղեցրած Երաժշտական թանգարանը պարգեւատրւեց գնահատագրով։
Այս ծրագրին մասնակցել էին Թեմական խորհրդի ներկայացուցիչ, Ազգագրական եւ Երաժշտական թանգարանների յանձնախմերի անդամ Վերգինէ Միրզախանեանը, Երաժշտական թանգարանի նախկին եւ ներկայ տնօրէններ Զոյա Խաչատրեանը եւ Առլէթ Հայրապետեանը։
ՍՀԹ Հանրային կապ