ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների յաջորդ փուլի ամսաթիւը դեռեւս որոշւած չէ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ  Էսմայիլ Բաղային երէկ` մայիսի 25-ին, յայտարարել է, որ Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ բանակցութիւնների յաջորդ փուլի ամսաթիւը դեռեւս որոշւած չէ։

Բաղային նշել է, որ բանակցութիւնների 6-րդ փուլի անցկացման ամսաթւի եւ վայրի մասին տեղեկութիւնները լրատւամիջոցների կողմից ընդամէնը շահարկումներ են։

Այս առնչութեամբ Օմանի ԱԳ նախարարութեանը վերագրւող թւիթի կապակցութեամբ Բաղային պարզաբանել է, որ թւիթը կեղծ է եւ իրականութեանը չի համապատասխանում։

Յիշեցնենք, որ Իրանի եւ ԱՄՆ-ի պատւիրակութիւնները ուրբաթ օրը Հռոմում հանդիպել են միջուկային անուղղակի բանակցութիւնների 5-րդ փուլում, եւ երկու կողմերն էլ յամաձայնել են շարունակել բանակցութիւնները Օմանի միջնորդութեամբ։

Նշենք, որ բանակցութիւնների 5-րդ փուլից յետոյ  ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Օմանի ԱԳ նախարարը ներկայացրել է տարբեր գաղափարներ, որոնք կարող են առաջընթացի յանգեցնել հետագայ փուլերում։

Related Articles

Back to top button