Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Ամէն բան արւում է գիտակցւած, յստակ թիրախաւորել հայկական ազգային դիմադրութեան առկայ ու հնարաւոր բոլոր օջախները»

«ԱԼԻՔ» – «Ամէն բան արւում է գիտակցւած, յստակ թիրախաւորել հայկական ազգային դիմադրութեան առկայ ու հնարաւոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրայ յարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը»,- սոցցանցերի իր հարթակներում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինեանի ու նրա կնոջ սրբապիղծ գրառումներին։

Նա շարունակել է.

«Հայաստանը դէ-ֆակտօ կառավարողների խմբաւորումը քանդելու , կործանելու է ամէն հայկականը։ Չի թողնելու ոչինչ. մէկին մի քիչ շուտ , մէկին մի քիչ ուշ , բայց աւարտը մէկն է։

Իսկ քանի որ մենք վստահ գիտենք , որ իրենք չեն դիմադրում մենակ թուրքերին , այս կործանւածի տեղում ստեղծւելու է իրական Թուրքիա։ Սա է ծրագիրը։ Սա են անում։ Գիտակցաբար են անում։

Բայց ինձ կարդացող, պատերի տակ քննարկող, բայց երբեք ոչ մի բառ չխօսողնե՜ր։

Յանկարծ չպայքարէք, միայն աշխատավարձ ստացէք, դատարկ փիլիսոփայէք քաղաքականութեան մասին, համակերպւէք, որ վերջում մի փոքր տոպրակով արտագաղթէք՝ փրկւելով թուրքական յարձակումից։

Սա է։

Յ.Գ. ԱՄՆ եւ Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակում յայտնել են, որ Սիւնիքի շուրջ ադրբեջանական յարձակումը խիստ իրական է»։

Related Articles

Back to top button