Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ սրբազան. «Էդ մարդու հոգեկան առողջութեամբ զբաղւէք, դեղեր նշանակէք, թոյլ մի տւէք դեղերի վրայ ալկոհոլ օգտագործի»

«ԱԼԻՔ» – «Էդ մարդու հոգեկան առողջութեամբ զբաղւէք, դեղեր նշանակեք, թոյլ մի տւէք դեղերի վրայ ալկոհոլ օգտագործի»: Նիկոլ Փաշինեանի եւ նրա կնոջ աղմկայարոյց գրառումներին News.am-ի հետ զրոյցում այսպէս է արձագանքել Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը։

«Երկուսով ընկել են հիստերիայի մէջ, նշանակում է՝ վախեցած են, վատացած են, ամէն ինչ արել են 7 տարի շարունակ, ինչ կեղտ ասես լցրել են Եկեղեցու վրայ, բայց հակառակը՝ Եկեղեցու վարկանիշը բարձրացել է, բա դրանից իրենք չյուզւե՞ն։ Սա արշաւ է Հայոց եկեղեցու դէմ, Եկեղեցին յաղթելու է այս պատերազմում։ Ադրբեջանական մամուլում տեսէք ինչ խրախճանք է տիրում։ Նիկոլ Փաշինեանը իր թուրք եղբայրների հետ ձեռք ձեռքի տւած արշաւ են անում»,- ասել է Միքայէլ սրբազանը։

Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել է նաեւ Աննա Յակոբեանի ֆէյսբուքեան գրառմանը՝ կոչ անելով իրաւապահ մարմիններին պահանջել Փաշինեանի կնոջից տալ մանկապիղծ հոգեւորականների անունները. «Քննչական կոմիտէն հիմա էդ կնոջ կողքը պիտի լինէր եւ ասէր՝ տուր անուն ազգանունները, եթէ չտար, իրեն պիտի կալանաւորէին, եթէ ինքը գիտի մանկապիղծ հոգեւորականների մասին, ու չի ասում, լռում է, ուրեմն յանցագործ է։ Մանկապղծութեան մասին իմանալ ու չյայտնե՞լ, անբարոյականութեան գագաթնակէտ է, դէ թող քննիչներն ասեն՝ անուն տուր, չտայ, թող ձերբակալեն, հո ասելով չի՞»։

Related Articles

Back to top button