Այլ

Ճապոնիայում ստեղծւել է խելացի ակնոց՝ նախատեսւած ե՛ւ կարճատեսների, ե՛ւ հեռատեսների համար

Ճապոնիայում ստեղծւել է աւտոմատ ֆոկուսով բարձր տեխնոլոգիական ակնոց՝ նախատեսւած ե՛ւ կարճատեսների, ե՛ւ հեռատեսների համար: ViXion ընկերութիւնը ներկայացրել է ակնոցի երկրորդ սերունդը՝ ViXion01S-ը, որն աւտոմատ յարմարւում են օգտագործողի տեսողութեանը, գրում է habr.com-ը:

Շարժիչով կառավարւող ոսպնեակները պահպանում են օպտիմալ ֆոկուսային հեռաւորութիւնը՝ 5 սմ-ից մինչեւ «անսահմանութիւն», իսկ դիոպտրերի տիրոյթը կազմում է −10-ից +10։

Ակնոցը կշռում է ընդամէնը 55 գրամ շրջանակի հետ միասին: Այն լիցքաւորւում է USB-C-ով եւ կարող է աշխատել մինչեւ 15 ժամ առանց հոսանքի միացման։ Նորոյթի արժէքը կազմում է 500 ԱՄՆ դոլար։

tert.am

Related Articles

Back to top button