ՄիջազգայինՔաղաքական

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ առաջին անգամ զօրքեր է ուղարկել այլ երկիր

«ԱԼԻՔ» – Գերմանիան Երկրոդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ կանոնաւոր զօրք է ուղարկել այլ երկիր: Այս մասին յայտնում է Deutsche Welle-ն:

Գերմանական բանակը սկսել է իր ստորաբաժանումները տեղակայել Լիտւայի մայրաքաղաք Վիլնիւսում՝ ձեւաւորելով նոր՝ 45-րդ տանկային բրիգադը։

Յիշեցնենք, որ 2023 թւականի դեկտեմբերին Լիտւայի եւ Գերմանիայի պաշտպանութեան նախարարներ Արւիդաս Անուշաուսկասը եւ Բորիս Պիստորիուսը Վիլնիւսում ստորագրեցին գործողութիւնների ծրագիր՝ մինչեւ 2027 թւականը Լիտւայում գերմանական բրիգադ տեղակայելու համար։

Հիմնական ստորաբաժանումների տեղափոխումը սկսւել է 2025 թւականին։ Երկու տարւայ ընթացքում գերմանական բրիգադը Ռուդնինկայի զօրավարժարանում պէտք է հասնի լիակատար օպերատիւ պատրաստութեան։

Սպասւում է, որ Լիտւա կը ժամանեն 5000 գերմանացի զինւորականներ ընտանիքներով։ Ինչպէս յայտնում է Լիտւայի ՊՆ-ը՝ Գերմանիան մտադիր է երկիր ուղարկել ծանր բրիգադ՝ երեք մանեւրային գումարտակներով եւ անհրաժեշտ մարտական ​​աջակցութեամբ ու մատակարարման ստորաբաժանումներով։

Related Articles

Back to top button