ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկին Թրամփին կշտամբել է Բայդէնի խոստացած 20 հազար յատուկ հրթիռների համար

«ԱԼԻՔ» –  Ուկրաինան պէտք է «Շահեդ» ԱԹՍ-ների դէմ պայքարի համար 20 հազար յատուկ հրթիռ ստանար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս վարչակազմը որոշել է դրանք տեղափոխել Մերձաւոր Արեւելք: Այս մասին ABC News հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք մեծ խնդիրներ ունենք «Շահեդների» հետ: Մենք պայքարում ենք դրանց դէմ, կը գտնենք բոլոր գործիքները՝ դրանք ոչնչացնելու համար», – նշել է Զելենսկին։

Զելենսկին պատմել է, որ ուկրաինական կողմը ժամանակին ԱՄՆ պաշտպանութեան նախկին նախարար Լլոյդ Օսթինի հետ համաձայնեցրել է առանձին մի նախագիծ, որը, ըստ նրա՝ նախաձեռնւել էր դեռեւս ԱՄՆ նախորդ վարչակազմի օրօք՝ նախագահ Ջօ Բայդէնի նախագահութեան ժամանակ։

«Մենք յոյս էինք դնում այս նախագծի վրայ՝ 20 հազար, մեր մէջ ասած, 20 հազար հրթիռ «Շահեդների» դէմ պայքարի համար։ Դա թանկ չէր, բայց դա յատուկ տեխնոլոգիա է։ Այդ պատճառով մենք յոյս էինք դնում այդ 20 հազար հրթիռի վրայ։ Այսօր առաւօտեան (յունիսի 8) իմ պաշտպանութեան նախարարն ինձ ասաց, որ Միացեալ Նահանգները դրանք տեղափոխել է Մերձաւոր Արեւելք», – յայտնել է Զելենսկին:

Related Articles

Back to top button