ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Ինձ չի անհանգստացնում այն, որ իրավիճակը Լոս Անջելէսում կարող է դուրս գալ զինւորականների վերահսկողութիւնից»

«ԱԼԻՔ» – Հարցին, թէ արդեօք անհանգստացած է, Թրամփը պատասխանել է. «Ոչ, ամէն բան կարգին է»։
Որքա՞ն կը մնան Ազգային գւարդիայի զօրքերը Լոս Անջելէսում։ «Մինչեւ որ վտանգ չլինի»,- ասել է Թրամփը։ «Երբ վտանգ չլինի, նրանք կը հեռանան»։
Նա բաց է պահել ԱՄՆ նախագահին հասանելի ամենածայրայեղ արտակարգ լիազօրութիւնների կիրառման հնարաւորութիւնը։ «Եթէ ապստամբութիւն լինի, ես, իհարկէ, դրան կը դիմէի։ Տեսնենք»,- ասել է Թրամփը, տեղեկացրել է Associated Press-ը։ «Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ անցած գիշեր ահաւոր էր, եւ նախորդ գիշերն էլ էր ահաւոր»։