Գիտնականները յայտարարել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դէմ պատւաստանիւթի տպաւորիչ արդիւնքների մասին

Ամերիկեան քաղցկեղի ընկերակցութեան տւեալներով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հինգ տարւայ գոյատեւման մակարդակը կազմում է ընդամէնը 13%, ինչն այն ամենամահացու քաղցկեղն է դարձնում։ Որպէս կանոն, մինչեւ մետաստազների ի յայտ գալը այն որեւէ ախտանիշ չի առաջացնում։ Վիրահատութիւնը, ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան կարող են երկարացնել կեանքը, բայց հազւադէպ են յանգեցնում բուժման, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդէսը։
Քէյս Վեսթերն Ռեզերւ համալսարանի եւ Քլիւլենդի կլինիկայի հետազօտողները ներկայում մշակում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դէմ պատւաստանիւթեր, որոնք կարող են վերացնել հիւանդութիւնը՝ բուժառուին ազատելով քաղցկեղից։
Ներկայ դրութեամբ պատւաստանիւթերը նախակլինիկական հետազօոտութիւններում տպաւորիչ արդիւնքներ են ցոյց տւել։
Կենսաբժշկական ինժեներ Չժէն-Ռոնգ Լուն յայտարարել է, որ ոգեւորւած է ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարցինոմայի (PDAC) նախակլինիկական հետազօտութիւնների արդիւնքներով, որը հիւանդութեան ամենատարածւած ձեւն է:
Բուժառուների կէսից աւելին մի քանի ամսւայ ընթացքում լիովին ազատւել է քաղցկեղից՝ արդիւնք, որը, նրա բնորոշմամբ, նախկինում երբեք չի տեսել:
Լուն, Քէյս Վեսթերն Ռեզերվ համալսարանին առընթեր բժշկական դպրոցի մոլեկուլային բժշկութեան դոցենտ, իմունոլոգ Լի Լիլի Վանի հետ միասին, մշակել են պատւաստանիւթի՝ մարկերային հակածիններ պարունակող նանոմասնիկներ, որոնք իմունային համակարգին հնարաւորութիւն են տալիս որոշել, թէ արդեօք օրգանիզմում ինչ-որ բան վնասակար է: Նրանց մշակած պատւաստանիւթերը քաղցկեղի դէմ իմունիտետ են ապահովում։
«Այս հարթակն այս կործանարար հիւանդութեան կլինիկական խնամքը վերափոխելու ներուժով է օժտւած։ Ես ուրախ եմ տեսնել, որ մեր նոր նանոպատւաստանիւթը այդքան լաւ է աշխատել ուռուցքի նկատմամբ ռեակտիւ T բջիջներից ուժեղ արձագանք առաջացնելու հարցում, որոնք սովորաբար քիչ են եւ անկարող են վերահսկել ուռուցքի աճը»,- պամել է Վանգը։
news.am