Ֆրանսիայի Հայկական Կազմակերպութիւնների Համախմբման Խորհրդի (CCAF) յայտարարութիւնը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնւող յարձակումները Ամենայն Հայոց կաթողիկոսի դէմ, նրա հրաժարականի կոչերը եւ նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնութիւնը համարւում են ամենալուրջ ոտնձգութիւնները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինեան ժամանակաշրջանից ի վեր:
CCAF-ը խստօրէն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են Եկեղեցու եւ Պետութեան բաժանման հիմնարար սկզբունքին եւ ուղղւած են հայ ազգի պատմական ու հոգեւոր սիւներից մէկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների եւ գոյաբանական մարտահրաւէրների առաջ:
CCAF-ը հանդիսաւոր կերպով կոչ է անում վարչապետին յարգել իր պաշտօնի սահմանափակումները եւ ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաեւ իր ամբողջական աջակցութիւնն է յայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմութեան, գոյատեւման եւ համախմբման գործում կարիք չունի յիշեցման:
CCAF-ի Ազգային Գրասենեակ
Փարիզ, 2025 թ. յունիսի 11