Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. «Յուսով ենք՝ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում լիարժէք գիտակցում են ագրեuիւ ռազմակшն դաշինքների հետ համագործակցութեան խորացման ռիսկերը»

«ԱԼԻՔ» – «ՆԱՏՕ-ն Հարաւային Կովկասի անվտանգութեան տեսակէտից որեւէ լաւ բան չի ներկայացնում»: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցութիւնը:

«Ընդհակառակը, արեւմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարւածութեան նոր օջախներ: Յուսով ենք՝ ե՛ւ Բաքւում, ե՛ւ Երեւանում հաւասարապէս հասկանում են այս հարցում մեր հիմնաւորւած մտահոգութիւնը եւ լիարժէք գիտակցում ագրեսիւ ռազմական դաշինքների հետ համագործակցութեան խորացման ռիսկերը»,- ասել է նա:

Related Articles

Back to top button