Արաղչին՝ Օսլոյի 22-րդ համաշխարհային ֆորումին. «Եթէ նպատակը պատժամիջոցների վերացումն է, ապա ոչ միայն հասանելի է, այլեւ կարող է արագ ձեռք բերւել»

«ԱԼԻՔ» – Օսլոյի 22-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու համար Նորւեգիա մեկնած ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ իր ելոյթում ընդգծւած ներկայացրել է Իրանի Իսլ. Հանրապետութեան տեսակէտներն քաղաքական տարբեր ոլորտներում առկայ խնդիրների վերաբերեալ: Նա անդրադառնալով ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցութիւններին, նշել է. «Եթէ (հակառակ կողմի) ուշադրութիւնը կենտրոնացած լինի Իրանի ժողովրդի դէմ անօրինական պատժամիջոցների արդիւնաւէտ դադարեցման վրայ, եւ եթէ նպատակն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնոյթի ապահովումը լինի, ապա համաձայնագիրը, անշուշտ, ոչ միայն հասանելի է, այլեւ կարող է արագ ձեռք բերւել: Միւս կողմից, պարզ է, որ Թեհրանը բնականաբար չի հաշտւելու միջազգային իրաւունքով հիմնաւորւած իր բնական իրաւունքներից զրկւելու փաստի հետ»:
Tasnim-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարն անդրադառնալով Իրանի տարածաշրջանային քաղաքականութեանը, յաւելել է. «Վերջին 10 ամիսների ընթացքում Թեհրանի բարձրաստիճան պաշտօնեանների այցերն ու խորհրդակցութիւնները հարեւան եւ տարածաշրջանային երկրների հետ, ցոյց են տալիս, որ Իրանը վճռական է տարածաշրջանի երկրների միջեւ վստահութեան եւ համագործակցութեան խթանման հարցում՝ ամբողջական անվտանգութիւնն ապահովելու եւ կայուն ու համապարփակ հաւասարում իրականացներու եւ ապահովելու հարցում»։
Ընդգծելով տարածաշրջանում գերիշխող երկխօսութեան փաստն՝ սպառնալիքները հնարաւորութիւնների փոխելու վրայ հիմնւած, եւ անվտանգային մօտեցումներով դրսեւորումները՝ համագործակցութեան վրայ հիմնւած հեռանկարի փոխելու անհրաժեշտութիւնը, Արաղչին յաւելել է. «Չնայած հեռաւոր անցեալում մեր տարածաշրջանում գաղութատիրական նպատակներով իրականացւել է արտատարածաշրջանային երկրների կողմից միջամտութեան դէպքեր, ինչն այսօր այլեւս չի իրականացւում նոյն կերպ, այնուամենայնիւ, իրականութիւնն այն է, որ միջտարածաշրջանային տէրութիւնների ռազմական եւ քաղաքական միջամտութիւններն այսօր շատ աւելի կործանարար եւ անկայունացնող են, քան դասական գաղութատիրութեան ժամանակաշրջանում է եղել»։
Դատապարտելով Իսրայէլի ռեժիմի աջակիցներին եւ նրանց՝ ռեժիմի յանցագործութիւնների գործընկերներ որակելով, Արաղչին ընդգծել է. «Վերջին ութ տասնամեակների ընթացքում միջազգային հանրութեան ամենաակնյայտ ձախողումը արդարադատութիւն իրականացնելու եւ պաղեստինցիների հիմնարար եւ մարդու իրաւունքները ապահովելու հարցում անկարողութիւնն է: Այս խնդիրը Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում շարունակական լարւածութեան, ճգնաժամի եւ անապահովութեան հիմնապատճառն է նաեւ: Նոյն այս տարածաշրջանի համար ապագան սկսւելու է Պաղեստինի հարցի կայուն եւ արդարացի լուծումով միայն»:
Տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների միջեւ բազմաթիւ եւ երկարատեւ ընդհանրութիւններին անդրադառնալով՝ արտգործնախարարն ընդգծել է. «Որպէս մշտական հարեւաններ՝ տարածաշրջանի երկրները պէտք է ձգտեն ստեղծել անվտանգ եւ զարգացած հարթակ՝ հենւելով իրենց ընդհանուր ժառանգութեան եւ հարուստ պատմամշակութային ու կրօնական կապերի եւ ընդհանրութիւնների վրայ»։