ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Դեսպան Սոբհանին եւ Ալէն Սիմոնեանը քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգի առանցքային թեմաները

«ԱԼԻՔ» – ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսբան Մեհդի Սոբհանին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հետ: Այս մասին յայտնում են ԱԺ-ից:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգի առանցքային թեմաները` յատուկ ուշադրութիւն դարձնելով միջխորհրդարանական համագործակցութեան զարգացման հարցերին:
Անդրադարձ է կատարւել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: