Հայաստան - ԱրցախՔաղաքական
Սէյրան Օհանեանը հրապարակել է Նիկոլ Փաշինեանին իմպիչմենթի ենթարկելու՝ խմբակցութեան բոլոր 28 պատգամաւորների ստորագրութիւնները

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը հրապարակել է խմբակցութեան բոլոր 28 պատգամաւորների ստորագրութիւնները Նիկոլ Փաշինեանին իմպիչմենթի ենթարկելու համար: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:
«Սրանք «Հայաստան» խմբակցութեան բոլոր 28 պատգամաւորների ստորագրութիւններն են, որոնք, բաւարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։
Մանիպուլիացիաների փոխարէն հարկաւոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ եւ անկախ պատգամաւորների ստորագրութիւնները ստանալու ուղղութեամբ։
Մեր ստորագրութիւնների հրապարակումից յետոյ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների թիրախաւորման արշաւի շարունակութեան դէպքում, կարծում ենք՝ այլեւս բոլորը կարող են եզրայանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերեալ»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա։