
Թեհրանահայ համայնքի անունից խստօրէն դատապարտում ենք սիոնիստական ռեժիմի ահաբեկչական յարձակումները Իրանի վրայ։
Այս յարձակումները երիցս փաստեցին, որ թշնամին չի հետեւում քաղաքակիրթ մարդկութեան կողմից ընդունւած բարոյական նորմերին, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ օրէնքներին ու գործում է բացառապէս բռնութեան, սպանութեան եւ աւերածութեան տրամաբանութեան սահմանում` հատելով բոլոր կարմիր գծերը։ Հետեւաբար այս յանցաւոր արկածախնդրութեան բոլոր հետեւանքների անմիջական պատասխանատւութիւնը կրում է հէնց այս յանցագործ ռեժիմը։
Ցաւակցելով երկրի Զինւած ուժերի հրամանատարների, միջուկային գիտնականների, ինչպէս նաեւ միւս անմեղ հսյրենակիցների նահատակութեան առիթով, օրհասական այս պահին մեր լիակատար աջակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում երկրի ղեկավարութեանն ու Զինւած ուժերին, եւ վստահ ենք, որ սիոնիստական ռեժիմի այս յանցագործութիւնը կարժանանայ համարժէք եւ համաչափ պատասխանի։
Միեւնոյն ժամանակ, կոչ ենք անում մեր համայնքի սիրելի անդամներին` չտրւել թշնամու սադրանքներին, չտարածել հակաիրանական ուժերի կողմից տարածւող ապատեղեկատւութիւնը, եւ հետեւել միայն պաշտօնական տեղեկատւութեանը։
Սոյն գրութեամբ, մեր ցաւակցութիւնը յայտնելով Գերագոյն առաջնորդին և նահատակների ընտանիքներին, մաղթում ենք տոկոնութիւն ու համբերութիւն սիրելի ժողովրդին և առ Աստւած հայցում ենք շուտափոյթ ապաքինում վիրաւորներին, ու հայտարարում ենք` մեր համերաշխությունն ու աջակցութիւնը բոլոր պետական և ռազմական պաշտոնեաներին։
Թող, որ ամենակարող Աստւածը պահի եւ պահպանի Իրանը եւ իրանական ժողովրդին բոլոր տեսակի փորձութիւններից ու արհաւիրքներից։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ