ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Արարատ Միրզոյեանը հեռախօսազրոյց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը տեղեկացրել է, եր հեռախօսազրոյց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ։ Հաղորդում է News.am-ը։
«Քննարկեցինք վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակեցինք առկայ իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտայայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու եը էսկալացիայից խուսափելու կարեւորութիւնը: Շարունակում ենք սերտ կապի մէջ լինել, այդ թւում՝ ՄԱԳԱՏԷ-ի քննարկումների շուրջ»,- X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարը։