ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Այն, ինչ կատարւում է Իրանում, մեր խնդիրն էլ է»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի վրայ Իսրայէլի յարձակմանը: Նա նշել է, որ այն, ինչ կատարւում է Իրանում նաեւ Հայաստանի խնդիրն է:

«Իրանում ու դրա շուրջ տեղի ունեցողի մասին որպէս բանաձեւ պիտի յստակ ֆիքսենք հետեւեալը.

1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբայ դիրքորոշում Հայաստանի ու յատկապէս Սիւնիքի վերաբերեալ, որը բխում է հէնց իր՝ իրանական շահերից (սա ռէալպոլիտիկ է, ոչ թէ ուղղակի սիրուն խօսքեր)։

2. Իրանը բազմիցս ցոյց է տւել, որ պատրաստ է գործնական քայլեր իրականացնել Սիւնիքի անվտանգութիւնը բարձրացնելու համար։ Դրա վառ վկայութիւնը վերջերս անցկացւած զօրավարժութիւններն են։

3. Որեւէ պատճառով Իրանի թուլացումը, Իրանի համար ճգնաժամային իրադրութիւնը կամ ցանկացած այլ նմանատիպ բան ազդելու է Իրանի կողմից՝ Սիւնիքի պաշտպանութեան հնարաւորութիւնների ու կարողութիւնների վրայ։ Պատահական չէ, որ Էրդողանը ուղիղ ասում է, որ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի դէմ միակ երկիրը Իրանն է։

4. Թոյլ Իրան նշանանկում է աւելի պակաս պաշտպանւած Սիւնիք, ուրեմն նաեւ աւելի մեծ թուրք-ադրբեջանական ճնշում ու նւաճման փորձեր։

5. Հետեւաբար Իրանի կայունութիւնը, հզօրութիւնը եւ ամրութիւնը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգութեան գլխաւոր երաշխիքներից է։

Հետեւաբար այն, ինչ կատարւում է Իրանում, մեր խնդիրն էլ է»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button