
«ԱԼԻՔ» – Երկրի դէմ սիոնիստական ռեժիմի ահաբեկչական բնոյթի յարձակումների ֆոնին, համացանցում հակապետական եւ հակազգային քարոզչութեան մեղադրանքով 16 մարդ է ձերբակալւել, եւս երկուսը՝ թշնամուն աջակցելու համար: Տեղեկացնում է «Թասնիմ»-ը:
«Իսրայէլի ռեժիմի կողմից երկրի շրջանների վրայ յարձակումների ֆոնին, անվտանգութեան մարմինները յայտնել են 16 մարդու ձերբակալութեան մասին, որոնք ներգրաււած են եղել լուրեր տարածելու մէջ՝ համացանցում հանրութեանը մոլորեցնելու, համակարգի դէմ քարոզչութեան եւ նահատակներին իրենց հաւատքի համար վիրաւորելու մեղադրանքով»,- ասւած է գործակալութեան տարածած լրատւութեան մէջ՝ յղում անելով համապատասխան մարմիններին:
Բացի այդ, «Թասնիմ»-ի փոխանցմաբ՝ եւս երկու մարդ ձերբակալւել է Քերման նահանգում՝ թշնամու գործողութիւններին աջակցելու համար: