ԻրանՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ում Իրանի մնայուն դեսպան. «Անվտանգութեան խորհուրդը պէտք է Իսրայէլին եւ ԱՄՆ-ին ճանաչի որպէս ագրեսիայի նախաձեռնող կողմ»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած նամակում ՄԱԿ-ում Իրանի մնայուն դեսպանը իրաւական յստակ պատասխան է տւել ԱՄՆ-ի կեղծ պնդմանը եւ ընդգծել, որ ՄԱԿ-ը եւ Անվտանգութեան խորհուրդը պէտք է ճանաչեն Իսրայէլին եւ ԱՄՆ-ին որպէս ագրեսիայի նախաձեռնող կողմ։

Tasnim-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրաւանին գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած նամակում անդրադարձել է ԱՄՆ-ի խեղաթիւրող հիմնաւորումներին՝ կապւած 51-րդ յօդւածի շահարկման hետ, որով ագրեսիան սկսող կողմը փորձում է արդարացում գտնել Իրանի խաղաղ միջուկային օբիեկտների վրայ յանցաւոր յարձակման գործողութիւնների համար։

Նամակում մասնաւորապէս նշւած է. «Ամերիկայի Միացեալ Նահանգներն իր ներկայացրած փաստարկում բացայայտ կերպով ստանձնել է ուժի անօրինական կիրառման եւ ագրեսիայի գործողութիւնների պատասխանատւութիւնը: ԱՄՆ-ը նաեւ ընդունել է սեփական լիակատար մեղսակցութիւնն իր կողմից լիազօրւած Իսրայէլի ռեժիմի հետ՝ 2025 թւականի յունիսի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ զանգւածային, չհիմնաւորւած, եւ նախապէս մշակւած ռազմական գործողութիւններ իրականացնելու գործում:

Միացեալ Նահանգների կողմից «Ընդհանուր պաշտպանւածութեան հայեցակարգի» կիրառումը որպէս այս ագրեսիան արդարացնող կէտ, չունի իրաւական հիմք եւ իրաւաբանօրէն անվաւեր է, քաղաքականապէս խիստ վտանգաւոր եւ ռազմավարական առումով անկայունացնող»:

Related Articles

Back to top button