Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Կարապետեանի թիմում քաղաքական ուժ ձեւաւորելու աշխատանքներն արդէն սկսւել են, ՔՊ-ում մտահոգ են

ՔՊ-ում, մեղմ ասած, մտահոգ են Սամուէլ Կարապետեանի շուրջ ստեղծւած իրավիճակից, ուրբաթ օրւայ երթից, հնչած քաղաքական ուղերձներից։ Չեն սպասել, որ այդքան մարդ կը մասնակցէր առաջին ակցիային: Եւ հասկանում են, որ Կարապետեանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի եւ եթէ բացայայտ քաղաքական յայտ է ներկայացնում, ապա իրենց բանը բուրդ է, չեն կարողանալու ստերով ու քարոզչութեամբ կանգնեցնել նրա ընթացքը։ Նշենք, որ երթի աւարտին՝ ԱԱԾ շէնքի մօտ, հնչեց գործարարի ուղերձը. «Նիկոլ Փաշինեանն ու իր կառավարութիւնն անելիք չունեն Հայաստանում եւ պէտք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։ Կարապետեանն ասում էր, որ պատրաստ է անցնել պայքարի ճանապարհով` յանուն մեր երկրի, «որը մեր փոխարէն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի», եւ «գալիս է սկզբունքօրէն նոր ուժի շուրջ միաւորւելու, միասնական մէկ բռունցք դառնալու ժամանակը»։

Որոշ տեղեկութիւններով՝ Կարապետեանի թիմում քաղաքական ուժ ձեւաւորելու աշխատանքներն արդէն սկսւել են, նաեւ լրատւամիջոց են ուզում բացել, որի ուղղութեամբ եւս աշխատում են։ Նշենք, որ իշխանութիւնը սադրիչներ էր ուղարկել ուրբաթ օրւայ երթին, որոնք կեղծ խօսակցութիւններ են տարածել, թէ իքս մարդուն արդէն փողը տւել են, որ հանրահաւաքին մասնակցի: Մեր լրագրողը նկատել է մի խումբ տղաների եւ երբ հեռախօսը միացրել է, որ նկարի, նրանք արագ հեռացել են:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button