Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քրիստինէ Վարդանեան. «Սա Դաշնակցութեան դէմ արշաւ է»

«ԱԼԻՔ» – Իշխանութիւնները ՀՅԴ-ականների ձերբակալութիւններով պէտք է ֆոն ապահովէին եւ կառոյցին մեղադրէին ահաբեկչութեան մէջ։ Այս մասին ըստ Alpha News-ի՝ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։

Նա նաեւ յիշեցրել է ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Յասմիկ Յակոբեանի յայտարարութիւնը, թէ «պէտք է փակել Դաշնակցութիւնը»։

«Ուզում եմ պաշտօնապէս յայտարարել, որ ՀՅԴ-ն երբեւէ որեւէ ահաբեկչութիւն չի պլանաւորել եւ երբեք էլ չի պլանաւորելու, քանի որ չէք կարող գտնել մի դէպք, երբ ՀՅԴ-ն իր զէնքը, բռուցքն ուղղել է ազգի, հայի դէմ։ Այն միշտ ուղղւած է եղել հայ ազգի թշնամիների դէմ»,- նշել է նա։

Քրիստինէ Վարդանեանի խօսքով՝ սա Դաշնակցութեան դէմ արշաւ է։

«Սա նրա համար չի, որ Անդրանիկ Չամիչեանին ձերբակալեն, դաշնակցականներից մի քանիսին ապօրինի զրկեն ազատութիւնից։ Սա դաշնակցութեան դէմ արշաւ է, ինչպէս եկեղեցու դէմ է արշաւ իրականացւում։ Եւ այստեղ հարց է առաջանում՝ ինչու են սա իրականացնում, ինչ են անելու առաջիկայում, որ նման արշաւների կարիք ունեն։

ՀՅԴ-ն փակելու մասին յայտարարութիւններն արւում են զուգահեռ այն գործողութիւններին, որոնք իրականացւում են, դրանով իսկ ցոյց են տալիս, որ այս գործողութիւններն իրաւական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատաճ, քաղաքական նպատակադրումներ»,- ասել է պատգամաւորը։

Related Articles

Back to top button