Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ազատութեան հրապարակում նստացոյց իրականացնող արցախցիները գիշերը տեղափոխւել են Կառավարութեան շէնքի մօտ են եւ շարունակում են ակցիա իրականացնել

«ԱԼԻՔ» – Արցախցիների նստացոյցն Ազատութեան հրապարակից գիշերը տեղափոխւել է ՀՀ կառավարութեան շէնքի մօտ։ Հաղորդում է Tert.am-ը:

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ իրենք են որոշում՝ որտեղ ակցիա անել, յատկապէս, որ բարձրացւած հարցերի հասցէատէրը ՀՀ կառավարութիւնն է։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի շարունակութիւն յուլիսի 12-ի հանրահաւաքի եւ դրան յաջորդած նստացոյցի՝ յուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց կազմակերպւում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան Խորհրդի պահանջները։

Յորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ներկայ գտնւել ակցիային եւ շարունակել պայքարը՝ յանուն մեր իրաւունքների»,-ասւած է Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդի տարածած յայտարարութեան մէջ։

Related Articles

Back to top button