Վարդան Ոսկանեան. «Սիրիայի ալ Սուվէյդա նահանգում տեղի ունեցող գործընթացի հնարաւոր հեռանկարներից մէկը ոչ միայն թուրք-իսրայէլական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաեւ Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա»

«ԱԼԻՔ» – ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանի կարծիքով՝ Իսրայէլը փորձում է գրաւել Սիրիայ ալ Սուվէյդա նահանգը: Այս մասին նա գրել է սոցցանցերի իր հարթակներում՝ ներկայացնելով իսրայէլական ագրեսիայի հնարաւոր հետեւանքները:
«Սիրիայի ալ Սուվէյդա նահանգը փաստօրէն հէնց այս պահին գրաււում է Իսրայէլի կողմից։
Նահանգում բնակւող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայէլը հարւածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցութիւնը վայելող, վերջերս Բաքու այցելած եւ Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ Ջոլանիի ենթակայութեան տակ գտնւող զօրամիաւորումներին։
Սա սոսկ տեղային զինւած բախում չէ, այլ հաշւի առնելով ռազմաքաղաքական դերակատարների եւ շահառուների բազմազանութիւնը, զարգացման մի քանի հնարաւոր սցենարներ պարունակող գործընթաց, որի հեռանկարներից մէկը ոչ միայն թուրք-իսրայէլական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաեւ Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա։
Սա է այսօրւայ յարափոփոխ աշխարհը, երբ օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ բոլորովին նոր զարգացումներ եւ անսպասելի վերադասաւորումներ»,- գրել է նա: