ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Միշտ կը լինենք Սիրիայի ժողովրդի կողքին»

«ԱԼԻՔ» – Սիրիայի վրայ սիոնիստական ռեժիմի յարձակումների ֆոնին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Իրանը աջակցում է Սիրիայի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը եւ միշտ կը լինի Սիրիայի ժողովրդի կողքին:

«Դժբախտաբար, սա լիովին կանխատեսել էր: Ո՞րն է լինելու յաջորդ մայրաքաղաքը:

Վայրագ եւ կատաղած սիոնիստական ռեժիմը սահմաններ չի ճանաչում եւ խօսում է միայն մէկ լեզւով։ Աշխարհը, այդ թւում՝ տարածաշրջանը, պէտք է միաւորւի՝ վերջ տալու Իսրայէլի խելայեղ ագրեսիային:

Իրանը աջակցում է Սիրիայի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը եւ միշտ կը լինի Սիրիայի ժողովրդի կողքին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button