ՄիջազգայինՔաղաքական

Պեսկովը բացատրել է, թէ ինչ դեր ունեն Ռուսաստանի համար Հիւսիսային Կորէան, Չինաստանը եւ Իրանը

«ԱԼԻՔ» – «Չինաստանը, Հիւսիսային Կորէան եւ Իրանը Ռուսաստանի Դաշնութեան այն դաշնակիցներն են, որոնց հետ նա կիսում է աշխարհակարգի հիմքերի տեսլականը»։ Այս մասին հերթական ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հաղորդում է News.am-ը՝ ռուսական ԶԼՄ-ներին յղումով:

Լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի խօսքերն այն մասին, որ Ռուսաստանն իր պատմութեան մէջ առաջին անգամ միայնակ է դիմակայում հաւաքական Արեւմուտքին։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրւել են, թէ ինչ դեր է յատկացւած Պեկինին, Փհենեանին եւ Թեհրանին այս հակամարտութիւնում։

«Սրանք մեր դաշնակիցներն են, մեր գործընկերները, այն երկրները, որոնց հետ մենք կիսում ենք աշխարհակարգի հիմքերի տեսլականը»,- նշել է Պեսկովը։

Նշենք, որ յուլիսի 28-ին Լաւրովը ելոյթ է ունեցել «Իմաստների տարածք» ֆորումում։ Միջոցառման ժամանակ նա յայտարարել է, որ Ռուսաստանն առաջին անգամ է մենակ կռւում ամբողջ Արեւմուտքի դէմ։ Ինչպէս նաեւ նշել է, որ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին երկիրը դաշնակիցներ է ունեցել, սակայն հիմա չունի։ Այս կապակցութեամբ դիւանագէտը կոչ է արել ապաւինել միայն սեփական ուժերին եւ թուլութիւն չցուցաբերել։

Related Articles

Back to top button