ՄիջազգայինՔաղաքական
Սիրիայի եւ Իսրայէլի ներկայացուցիչներն այսօր կը հանդիպեն Բաքւում

«ԱԼԻՔ» – Սիրիայի եւ Իսրայէլի ներկայացուցիչներն այսօր կը հանդիպեն Բաքւում: Հաղորդում է Agence France-Presse լրատւական գործակալութիւնը՝ վկայակոչելով դիւանագիտական աղբիւրներին։
Աւելի վաղ, որ ԶԼՄ-ները հաղորդել էին անցեալ շաբաթ Բաքւում անցկացւող նմանատիպ հանդիպման մասին։ Սակայն, այդ հանդիպման տեղի ունենալու վերաբերեալ որեւէ հաստատում չկար։
Յիշեցնենք, որ Սիրիայի եւ Իսրայէլի ներկայացուցիչների միջեւ մէկ հանդիպում արդէն տեղի է ունեցել յուլիսի առաջին կէսին՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի Բաքու կատարած այցի շրջանակում։