Վենս. «Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կը լինեն թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Ուկրաինան»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը յայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր «դուր չի գայ» ոչ Մոսկւային, ոչ էլ Կիեւին: Հաղորդում է Reuters-ը։
Ըստ նրա, ԱՄՆ-ն ձգտում է կարգաւորման, որն ընդունելի կը լինի երկու երկրների համար։ «Ե՛ւ ռուսաստանցիները, ե՛ւ ուկրաինացիները, հաւանաբար, ի վերջոյ դժգոհ կը մնան»,- ասել է նա Fox News-ին տւած հարցազրոյցում։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Պուտինի, Զելենսկու եւ Թրամփի միջեւ բանակցութիւնների կազմակերպման ուղղութեամբ, սակայն նա չի կարծում, որ Պուտինի համար արդիւնաւէտ կը լինի Զելենսկու հետ հանդիպել՝ նախքան Թրամփի հետ զրոյցը։
«Հիմա այն փուլում ենք, երբ փորձում ենք մտածել ժամանակացոյցի մասին, թէ երբ կարող են այս երեք առաջնորդները նստել եւ քննարկել հակամարտութեան դադարեցումը»,- ասել է նա։