ՀամայնքՆոր Ջուղա

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում նշւեց Ս. Կոյս Մարիամի Վերափոխման տօնը

Կիրակի, օգոստոսի 17-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին, Ս. Յովհաննու եւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (Խաղողօրհնէք):

Ս. Աստւածածին եկեղեցում, ուր զուգահեռաբար նշւում էր նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը, պատարագեց եւ օրւայ խորհրդի ու խաղողի օրհնութեան նշանակութեան մասին քարոզեց Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Այստեղ շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի Տաթեւ երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ։

Յաւարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցաւ խաողողօրհնէքի արարողութիւնը, որից յետոյ օրհնւած խաղողի կապոցները բաժանւեցին ներկայ հաւատացեալների միջեւ:

Նշելի է, որ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում պատարագել է Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։

Թղթակից (Նոր ջուղա)

Related Articles

Back to top button