Արաղչի. «Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թոյլ չի տայ, որ իր տարածքով սպառնալիք ուղղւի դէպի Իրան»

«ԱԼԻՔ» – Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թոյլ չի տայ, որ իր տարածքով սպառնալիք ուղղւի դէպի Իրան: Այս մասին ըստ «Թասնիմ»-ի՝ Երեւանում բանակցութիւնների արդիւնքներով յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:
«Վաշինգտոնում տեղի ունեցած վերաջին զարգացումների վերաբերեալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրութիւններ տւեց եւ վստահեցրեց, որ գիտի Իրանի կարմիր գծերը, ուշադրութիւն է դարձնում դրանց եւ դրանք միշտ հաշւի կառնւեն»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա յաւելել է, որ քննարկումները շատ լուրջ էին, եւ վերաբերում էին թէ երկկողմ տնտեսական համագործակցութեանը, որը շատ լայնածաւալ է՝ առեւտրի, ներդրումների եւ ինժեներատեխնիկական նախագծերի իրականացման մասին, եւ թէ մշակութային համագործակցութեանը:
Կողմերի միջեւ համաձայնութիւն է ձեռք բերւել, որ երկու երկրների միջեւ համապարփակ ռազմավարական համագործակցութեան փաստաթուղթը շուտով կնքւի։